❗️ 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանի գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում։ Նրա տեղակալ Կոլյա Դավթյանը նախաքննության ժամանակ Գաբրիելյանի դեմ էր խոսել՝ նշելով, թե վերադաս հրամանատարությունից ասել են՝ ամեն գնով [բնագիծը] պահեք, մինչեւ օգնություն հասնի, սակայն ժամեր անց Գաբրիելյանի հրամանով նահանջել են։ Մինչդեռ դատարանում ասում է՝ երբ Գաբրիելյանը երկրորդ անգամ է զեկուցել, նրա խոսքից հասկացել է, որ վերադաս հրամանատարությունից ասել են՝ ինչ ուզում եք, արեք։
⚖️ «Խնդիրն էլ հենց այն է, որ նախկինում չեք ասել, թե Գաբրիելյանի խոսքից եք դա հասկացել։ Ձեր գրածի երեսից մարդը կալանքի տակ է, մեղադրվում է հրաման չկատարելու մեջ, մեղադրական եզրակացության մեջ ներկայացված նյութերը առերեւույթ վկայում են այն մասին, որ նա զեկուցել է, որ ի վիճակի չեք, այնտեղից ասել են՝ չէ, պիտի պահեք․․․ Հո մանկապարտե՞զ չէ, հարգելի՛ Դավթյան, սուրճի շուրջ զրույց չէ։ Մի քանի նիստ է՝ Ձեզ բացատրում ենք, որ մարդկային ճակատագրեր են որոշվում։ Ո՞վ է Ձեզ ստիպել այդպես գրել»,– զայրացավ դատավոր Վարդգես Սարգսյանը։
📎 Կարդալ ավելին

Նահանջի հրաման եղե՞լ է թե՞ ոչ․ հակասություններ Հովիկ Գաբրիելյանի գործով վկայի ցուցմունքներում
Leave a Reply