Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի ու դպրության օրվա կապակց…

✍️ Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այս ուսումնական տարին ազդարարվում է մշակութային կրթության տարի։
🗣 «Կրթություն-մշակույթ ամուր կապը ձևավորելու ենք առաջին դասից մինչև ավարտական վերջին դաս՝ նորովի զարգացնելով նաև միջոցառումների անցկացման մշակույթը դպրոցներում: Այս տարվանից տասներորդ դասարանում կսկսենք ուսումնասիրել «Արվեստ» առարկան, որը Հանրակրթության նոր չափորոշչի կարևոր բաղադրիչներից է, և անկախ մասնագիտական կողմնորոշումից՝ օգնելու է լինել նախաձեռնող և ստեղծագործող»:
🎨 Նախարարը ուղերձում նշում է, որ նախատեսվում է ունենալ Արվեստի օր, որտեղ դպրոցները ներկայացնելու են իրենց մշակութային կրթության նախագծերը, իրականացնելու են կրթամշակութային նախագծերի մրցույթ, թատերական շաբաթ և թանգարանային օրեր։
🖼 «Սեպտեմբերի 21-ին ականատես կլինենք Հայաստանի պատմության թանգարանում մի շատ կարևոր ցուցադրության բացման՝ «Անահիտից Մարիամ․ Մայր Աստվածություն» խորագրով, որտեղ հնարավորություն կունենանք դիտելու եզակի նմուշներ, այդ թվում՝ Բրիտանական թանգարանից մեզ այցելող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը», – նշված է նախարարի ուղերձում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *