Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն ծավալուն…

❗️Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն ծավալուն հետաքննությամբ պնդում է, որ Ալիևի վարչակազմը խոչընդոտել Լեռնային Ղարաբաղում գործող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը. այդ հարցում օգնել է Կարմիր մահիկի տեղական բաժանմունքը՝ ոտնահարելով մայր կազմակերպության որդեգրած սկզբունքները, ներառյալ՝ չեզոքությունը, անկողմնակալությունը, փոխարենը հետևել է ավտորիտար կառավարության քաղաքական գծին՝ կրկնելով Ալիևի վարչակազմի խոսույթը։
📌 Հոդվածի հեղինակը հիշեցրել է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի վճռի մասին, որն Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել «անխոչընդոտ տեղաշարժը» Լաչինի միջանցքով, սակայն նույնիսկ դրանից հետո Բաքուն շարունակել է լրջորեն սահմանափակել ԿԽՄԿ-ի գործունեությունը․ մարդասիրական կազմակերպությանը թույլ չի տրվել լիարժեք իրականացնել ծանր հիվանդների տարհանումը Հայաստան, բավարար պաշարներ՝ այդ թվում վառելիք, դեղորայք հասցնել մատակարարումներից ամբողջովին զրկված բնակչությանը։ |azatutyun.am|
Կարդալ ավելին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *