Ճանապարհն անցնում է քաղաքացու հողատարածքի միջով. սեփականատերը քանդել է այն։Օգոս…

🚧 Ճանապարհն անցնում է քաղաքացու հողատարածքի միջով. սեփականատերը քանդել է այն։
Օգոստոսի 29-ին, Աշտարակից դեպի Մուղնի և Կարբի գնացող ճանապարհի մի հատված տեխնիկայով քանդվել է: Պարզվում է՝ ճանապարհի այդ հատվածը սեփականատեր ունի և ճանապարհն անցնում է իր տարածքի միջով։
📌 Տարածքը պատկանում է Սերժիկ Գևորգյանին, ով երկու շաբաթ առաջ եկել և չափագրել է իր տարածքն ու բնակիչներին և հողատարծք ունեցողներին հայտնել, որ ճանապարհն անցնում է իր հողամասի միջով։ Այգիների տերերը բացատրել են, որ դա Կարբի գյուղի այդ թաղամասը և այգիները մայրուղուն կապող միակ ճանապարհն է, բայց Սերժիկ Գևորգյանը ցույց է տվել կադաստրի վկայականն ու ասել, որ դա իր տարածքն է։
🔸 Նույն օրը ՝ օգոստոսի 29-ին, Սերժիկ Գևորգյանը տեխնիկա է բերել և քանդել ճանապարհը։ Սերժիկ Գևորգյանը նաև ոստիկանության աշխատակիցներին էր հրավիրել, որ կարողանա քանդման աշխատանքներն անխոչընդոտ անել։|hetq.am|
Կարդալ ավելին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *