Բացահայտվել են շաբաթներ շարունակ անհետ կորած Ի. Սիմոնյանի սպանության էական հանգա…

Բացահայտվել են շաբաթներ շարունակ անհետ կորած Ի. Սիմոնյանի սպանության էական հանգամանքները. երեք անձի, այդ թվում՝ տուժողի կնոջը, մեղադրանքներ են ներկայացվել․ ՔԿ
📌 Ըստ նախապես գծած պլանի՝ 25-ամյա երիտասարդը 36-ամյա գործընկերոջ և Սիմոնյանի հետ վերջինիս մեքենայով գնացել է սար, որտեղ միասին գարեջուր են խմել: 25-ամյա երիտասարդը Սիմոնյանի գարեջրի մեջ ներարկիչի միջոցով քնաբեր է լցրել, որը խմելուց հետո վերջինս քնել է: Այնուհետև 36-ամյա տղամարդու ներկայությամբ, որը երիտասարդի մտադրության մասին տեղյակ է եղել, քարով երկու անգամ հարվածել է Սիմոնյանի գլխի հետնամասին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
📌 Համոզվելով, որ սպանել է, 25-ամյա անձը 36-ամյա տղամարդու հետ դին տեղափոխել է ավտոմեքենայի հետևի նստատեղին, ուղևորվել Նուբարաշենից Ջրվեժի գերեզմանատուն տանող ճանապարհահատված և դին նետել աղբանոցի հարակից հատվածում գտնվող ձորակ։
📌 Սիմոնյանի կինը, որպես վկա հարցաքննվելիս փաստացի տեղեկացված լինելով դեպքի վերաբերյալ ողջ իրականության մասին, վարույթն իրականացնող մարմնին հայտնել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ աջակցելով հանցանք կատարած անձանց:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *