«Տերյան մշակութային կենտրոնը» դարձել է Եվրոպական մշակութային ժառանգության «Եվրոպ…

«Տերյան մշակութային կենտրոնը» դարձել է Եվրոպական մշակութային ժառանգության «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության մրցանակակիր։ «Ուրիշ նորությունների» հյուր, կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը ներկայացրել է մրցանակին արժանանալու նախապատմությունն ու կարևորությունը՝ ուղղված արցախցիների ինտեգրմանը։
«Կրթի՛ր կրթողին» ծրագրի նպատակն է ոչ միայն հնարավորություն տալ Լեռնային Ղարաբաղիում զինված հակամարտությունից հետո Հայաստան տեղափոխված արցախահայերին աջակցելու համար ստեղծել աշխատելու լայն շրջանակ, այլև ներկայացնել աշխարհին օկուպացված Արցախի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը։
Լիլիթ Մելիքյանը նաև անոնսեց օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգու տարածքում կայանալիք «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնի մասին։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *