⚖️ Դատարանը կորոշի՝ արդյոք կառավարությունը իրավասու է գաղտնի պահել, թե Կիրանցում Ադրբեջանի հետ հատվածական սահմանազատման արդյունքում գույք կորցրած քանի մարդու ու ինչ չափով է փոխհատուցում տալիս։
🗣️ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է դատի տվել կառավարությանը, որ մերժել է փոխհատուցման մասին տվյալներ տրամադրել, պատճառաբանելով, թե տեղեկությունները գաղտնի են։
💵 «Սեփականության իրավունքի խախտման կամ սահմանափակման դիմաց փոխհատուցման չափը մեզ համար հասկանալի չէ, այսինքն՝ վերջին հաշվով այդ գումարը պետական բյուջեից վճարվել է քաղաքացիներին, մենք որպես հարկատուներ չիմանա՞նք՝ մեր գումարը ողջամիտ չափերով է տնօրինվել, նպատակայնություն ինչումն է», – «Ազատության» հետ զրույցում նշել է նա։
🏠 Սաքունցի խոսքով՝ հանրությունը պետք է տեղյակ լինի՝ որքանով է համաչափ տրվել փոխհատուցումը, հատկապես որ կառավարությունը հայտարարել է՝ սահմանազատման գործընթացը շարունակական է լինելու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով. մյուս բնակավայրերի բնակիչները պետք է տեղյակ լինեն՝ ինչ է իրենց սպասվում։|azatutyun.am|

Leave a Reply