Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Բայդենի վարչակազմը ճնշում է …

🇺🇸🦠 Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել ընկերության վրա՝ «գրաքննելու» բովանդակությունը COVID-19 համաճարակի ժամանակ՝ հեռացնելու ապատեղեկատվությունը կորոնավիրուսի և պատվաստանյութերի մասին:
🗣 «2021թ․ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ՝ Սպիտակ տունը, ամիսներ շարունակ բազմիցս ճնշում էին մեր թիմերին՝ գրաքննելու COVID-19-ի որոշակի բովանդակություն, ներառյալ հումորն ու երգիծանքը,- գրել է Ցուկերբերգը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովին ուղղված նամակում:
📌 Նա ափսոսանք է հայտնել, որ ավելի վաղ չի բարձրաձայնել ճնշման մասին, ինչպես նաև այլ որոշումների համար, որոնք կայացրել է որպես Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի սեփականատեր՝ որոշակի բովանդակություն հեռացնելու վերաբերյալ: |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *