Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Անկարայում քննարկել են Ադրբեջանի և Հայաստա…

🇹🇷🇦🇿 Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Անկարայում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նշելով, որ խաղաղության պայմանագրի ավարտի գլխավոր խոչընդոտը ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններն են։
🗣 «ՀՀ սպառազինությունը մտահոգության տեղիք է տալիս, դրան նպաստում են 3-րդ երկրները»,- ասել է Բայրամովը, հայտարարելով նաև՝ բանակցային գործընթացում դրական դինամիկա կա, համաձայնագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է։
📌 Այսօր նաև ՀՀ սահմանադրության փոփոխությանն է անդրադարձել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ կրկնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին Բաքվի նախապայմանը։ Նա նաև նշել է՝ Ադրբեջանը չի ակնկալում, որ որևէ միջազգային կազմակերպություն կամ երրորդ կողմ կարող է ուղղակի դերակատարություն ունենալ, խաղաղության ճանապարհին երկու պետություններին աջակցելուց բացի։ |tert.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *