⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորական Արման Նուրիջանյանի կարծիքով՝ Քիմիկների զորախմբի օպերացիայի ձախողման պատճառը եղել է հրամանատարության անկազմակերպվածությունը։ Այդ մասին նա հայտարարեց դատարանում։
❗️ Քիմիկների գործով Նուրիջանյանն առանցքային վկա է․ հենց նրան է վստահված եղել զորախմբի ուղեկցումը օպերացիայի տեղանք։ Նա, սակայն, դատարանում պնդեց՝ իրեն չի ասվել, թե մինչեւ ուր պիտի ուղեկցի, ասվել է՝ զորքը գիտի, թե որտեղ իջնի, ընդամենը պետք է ճանապարհը ցույց տալ։ Արդյունքում սահմանված վայրում՝ Կիրի հանքում իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը դեռ օրեր առաջ էր տեղադրել իր դրոշը։
🗣 Ըստ վկայի՝ դեպքից օրեր առաջ իրեն էլ, բոլորին էլ հայտնի էր, որ Զանգելանը գրավված է, բայց երբ այդ մասին բարձրաձայնել է, Փնջոյան ազգանունով մի սպա ասել է, թե մերոնք նախորդ օրը երկու կողմից մտել են, իրենք էլ մեջտեղից են մտնելու, հակառակորդին սանրելով դուրս գան։ Զորախումբը, սակայն, ընկել է շրջափակման մեջ։
📎 Կարդալ ավելին

Քիմիկների գործով վկան պնդում է՝ իրեն ոչ ոք չի ասել, թե զորքին մինչեւ ուր պիտի ուղեկցի
Leave a Reply