Պատմություն այն մասին, թե ինչպես են նույն ընտանիքի անդամները «մրցակցում» պետական գնումներում
Մուշական 1/21 հասցեում հաշվառված ընտանիքի 15 անդամներից 6-ը «ՎԱՆԻ», «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ», «ԱՐՀՈՎՇԻՆ», «ՆԱՐ – ԴԱՎ ՇԻՆ», «ԼԻԳՈ – ՇԻՆ» ընկերությունների ներկա կամ նախկին սեփականատերերն են։ Շինարարությամբ և ասֆալտապատմամբ զբաղվող այս ըՆկերությունները համատեղ դիմում են տարբեր գերատեսչությունների հայտարարած մրցույթների նույն ընթացակարգերին։
«Ինֆոքոմը» դիտարկել է նրանց մասնակցած մրցույթներից 38-ը, որտեղ Գրիգորյանների ընկերություններից 2-ը կամ 3-ը համատեղ հայտ են ներկայացրել։
«Գնումների մասին» օրենքն արգելում է փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին։
Օրենքի խախտմամբ մասնակցած 38 մրցույթից 15-ը այս ընտանիքին պատկանող ընկերությունները շահել են։

Leave a Reply