Պայմանագրի ժամկետն ավարտվել է, բայց Նորքի այգին դեռ պատրաստ չէ. քաղաքապետարանը …

🌳 Պայմանագրի ժամկետն ավարտվել է, բայց Նորքի այգին դեռ պատրաստ չէ. քաղաքապետարանը որոշել է տուգանել կառուցապատողին
🗣 Մեկ տարի առաջ Տիգրան Ավինյանը կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ կառուցվող այգու մասին։
📅 Այգու կառուցապատման աշխատանքները սկսեցին նոյեմբերի 1-ին, պետք է ավարտվեին հունիսի 28-ին։ Նշված ժամկետից ավելի քան 1 ամիս է անցել, բայց այգու տարածքում շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Քաղաքապետարանից հայտնում են, որ ժամկետների երկարաձգման համաձայնագիր չի ստորագրվել, սակայն ժամկետներն ուշացնելու համար տուգանքներ են կիրառվում։
💰 Օգոստոսի 21-ի դրությամբ տուգանքի չափը կազմում է 3 մլն 300 հազար դրամ։
Այգու տարածքում աշխատող շինարարաները ենթադրում են՝ մեկ-երկու ամսից շինարարարկան աշխատանքները կավարտեն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *