Վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսովի՝ «Ջերմուկ» հանքային ջրի շշից խմելուց հետո մ…

‼️ Վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսովի՝ «Ջերմուկ» հանքային ջրի շշից խմելուց հետո մահվան դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ընտանիքի փաստաբան Այրատ Խիկմատուլինը:
«Ինչպես մեզ հայտնի է, հետաքննությունը դեռ անցյալ տարվա մայիսին հարցումներ է ուղարկել Հայաստան, սակայն մեղադրվող կողմն անտեսում է հարցումները, թեև ընկերությունը պետք է շահագրգռված լինի լիարժեք հետաքննության և իր հեղինակությունը պաշտպանելու մեջ»,- ասաց փաստաբանը։
Նա նաև հավելեց, որ բացառել է ջրի շշերի հանցավոր փոխարինման հնարավորությունը, պահեստի աշխատակիցները հաստատել են, որ ջուրը կնքված է եկել և նույն վիճակով առաքվել խանութ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *