Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ «ներդրումներ» և «պայծառ ա…

🇷🇺 Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ «ներդրումներ» և «պայծառ ապագա» խոստացող ԱՄՆ-ի և ԵՄ պատճառով։
🗣 Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ-ում ԱՊՀ հարցերով առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
💬 «ԵԱՏՄ շրջանակներում Մոսկվայի և Երևանի հարաբերությունները հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության ոլորտի փորձագետ դա տեսնելու համար։ Միությունը ձեռնտու է Երևանին, մեծապես դրա շնորհիվ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են արձանագրում, որով քչերը կարող են պարծենալ», – ասել է դիվանագետը՝ նշելով, թե «Հայաստանը արևմուտքի երկրների ծուղակում է հայտնվել»։ |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *