Ուկրաինան հայտարարում է, որ օգոստոսի 15-ի դրությամբ երկրի ԶՈՒ-ն տարբեր ուղղությ…

🇺🇦 Ուկրաինան հայտարարում է, որ օգոստոսի 15-ի դրությամբ երկրի ԶՈՒ-ն տարբեր ուղղություններով առաջ է շարժվել Կուրսկի շրջանում, և այժմ 1150 քառակուսի կիլոմետր տարածքի 82 բնակավայր գտնվում է ուկրաինական բանակի վերահսկողության տակ։

🗞 Ըստ Meduza-ի՝ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Կուրսկի շրջանի 45-50 բնակավայրեր՝ 500-700 քառակուսի կիլոմետր տարածքով։
🇷🇺 ՌԴ ՊՆ-ն էլ այսօր հայտարարել է, որ վերականգնել վերահսկողությունը Կուրսկի շրջանի Կրուպեց գյուղի վրա․ «Հակառակորդի կենդանի ուժի ոչնչացումն ավարտված է, գյուղի նկատմամբ վերահսկողություն է հաստատվել», – նշել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։ ՌԴ-ից պարբերաբար հայտարարում են, որ հակառակորդին հեռացնում են իրենց տարածքից։
📌 Նշենք, որ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պարբերաբար հայտարարում են գերիներ վերցնելու մասին, հրապարակում տեսանյութեր ու լուսանկարներ գերեվարումից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *