Սերժ Սարգսյանը դիմավորել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոններին«Փայ…

Սերժ Սարգսյանը դիմավորել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոններին
«Փայլուն արդյունք է։ Տղաները շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ մարզական միջոցառմանը։ Վերջին 20 տարիներին Հայաստանի հավաքականն առաջինն է իր նվաճումներով՝ Օլիմպիադայի երեք ոսկե մեդալ, աշխարհի թիմային չեմպիոն, հիմա Օլիմպիադայի արծաթե մեդալ և երեք բրոնզե մեդալ։
 
Հույս ունեինք, որ թիմը լավ հանդես կգա, բայց տղաները գերազանցեցին իրենք իրենց էլ և շատ մրցակիցների էլ։
 
Հիմա մեր մասնագետները Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ շախմատային նոր դպրոցական ծրագրեր են կազմում»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը։
Առավել մանրամասն` տեսանյութում ➡️bit.ly/3Qy4ThA

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *