Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չ…

🚫🍬 Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու:
🍫 Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը:
🧃 Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ պարունակում են թաքնված շաքարի մեծ քանակություն։
🍭 Մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար`1 բաժակ բնական հյութ (30 գրամ կամ 7.5 թեյի գդալ շաքար), 1 բաժակ գազավորված քաղցր ըմպելիք (33 գրամ կամ 8.5 թեյի գդալ շաքար), 1 կտոր կաթնային շոլոկադի սալիկ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ շաքար), 100 գր. պաղպաղակ (21 գրամ կամ 5 թեյի գդալ շաքար), 200 գրամ յոգուրտ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ), 1 փոքր թխվածքաբլիթ (3 գրամ կամ 3/4 թեյի գդալ):
[ՀՀ ԱՆ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *