Հայաստանի արտգործնախարարությունը աջակցություն է հայտնել Մերձավոր Արևելքում հակա…

🇦🇲🇺🇸 Հայաստանի արտգործնախարարությունը աջակցություն է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանն ուղղված՝ Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերին: 
📌 Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը երկրում, Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը: Հուսով ենք, որ հաջորդ քննարկումների ընթացքում կարձանագրվեն շոշափելի արդյունքներ, որոնք կթեթևացնեն տուժած բնակչության վիճակը։
[ՀՀ ԱԳՆ]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով