ՀՀ-ԵՄ բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությու…

🇦🇲🇪🇺 ՀՀ-ԵՄ բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ․ ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանո
🗣 «Սա իրականում որևէ կապ չունի պոտենցիալ անդամության թեկնածության գործընթացի հետ: Բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Իսկ ներկայիս հարաբերությունները սահմանված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով», — նշել է նա «Ազատության» հետ հարցազրույցում:
🔸 Ստանոյի խոսքով՝ դրանք երկու տարբեր բաներ են«Կրկին շեշտեմ՝ սա որևէ կապ չունի Եվրամիության պոտենցիալ անդամության կամ թեկնածության հայտի հետ, քանի որ հիմնված է արդեն գործող, ընթացքի մեջ գտնվող հարաբերությունների վրա»։|azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով