Համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։
Դեսպանը նշել է, որ արխիվային նյութերը հիմնականում իտալերեն փաստաթղթեր են, որոնք այս կամ այն կերպ առնչվում են համիդյան ջարդերի ականատես ծագումով իտալացի ֆրանցիսկյան վանական Սալվատորե Լիլլիին, ով 1982 թ. Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապի կողմից դասվել է երանելիների շարքին:
ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը ասել, որ թանգարան-ինստիտուտի գիտաշխատողների կողմից դրանք կուսումնասիրվեն և կհրապարակվեն:
🔗Հայր Սալվատորե Լիլլին, ով հայերի և այլ քրիստոնյաների հանդեպ 1894-1895թթ․ ընթացքում Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդի կառավարման շրջանում իրականացված հետապնդումների և ջարդերի մասին շատ հետաքրքիր վկայություններ է թողել, սպանվել է յոթ հայ ուղեկիցների հետ միասին օսմանյան զինվորների կողմից 1895 թ․ նոյեմբերի 19-ին․ մանրամասնել է ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը։
@ArmeniaSputnik

Leave a Reply