Լարսում դարձյալ խցանումներ են՝ հիմա էլ անցակետի ռուսական կողմում: Բեռնատարների…

🚛 Լարսում դարձյալ խցանումներ են՝ հիմա էլ անցակետի ռուսական կողմում: Բեռնատարների վարորդները դժգոհում են՝ իրենց համար արդեն սովորական դարձած այս լուրջ խնդիրը կլոր տարին չի լուծվում։
🗣 «Սաղ գիշեր չենք քնել, հերթով՝ կամաց-կամաց եկել ենք առաջ։ Մոտավորապես ծրագրով 4 հազար 700 հատ ֆուռ (մեծ բեռնատարներ) կա կանգնած հերթի մեջ դեպի Լարս», – փոխանցել է վարորդներից մեկը։
🔸 ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել է՝ ռուսական ու վրացական հատվածներում են կուտակումները, ըստ նրա, զբոսաշրջիկները Ռուսաստանից շարժվում են դեպի Վրաստան։
🔸 Այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանելով խնդիրը, նշեց, որ սա « տեխնիկական հարց է, որը կապված չէ Հայաստանի հետ»։|azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *