Կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ գնումների դեպքում հետվճարի հաշվարկմա…

💰Կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ գնումների դեպքում հետվճարի հաշվարկման համար կիրառվող 10 տոկոսը կդառնա 12 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000-ից դարձնել 6000 դրամ: Որոշման նախագիծը Կառավարության նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
🔸Նախարարը ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի՝ հուլիսի դրությամբ ծրագրից օգտվում է շուրջ 240 հազար շահառու: Ծրագրի մեկնարկից սկսած՝ օգոստոսը ներառյալ, կլինի շուրջ 9 մլրդ հետվճար:
🗣 «Իսկ ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը մեր կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից՝ ծրագրի մեկնարկից սկսած (մինչև հուլիս ամսվա տվյալն է), 119 մլրդ է: Եվ կարողացանք նաև որոշակի վարքագիծ փոխել: Եթե ծրագրի մեկնարկի առաջիկա ամիսներին կենսաթոշակային քարտերով թոշակ ստացողների թիվը 300 հարյուր հազարի շրջանակում էր, ապա այժմ մենք ունենք շուրջ 540 հազար՝ քարտերով ստացող կենսաթոշակառուներ, որոնց, ըստ էության, 44 տոկոսն արդեն օգտվում է այս ծրագրից»,- ասաց Մկրտչյանը: |1lurer.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *