Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամը պայմանավորվածություն է ձեռք բերել զորա…

🔍 Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամը պայմանավորվածություն է ձեռք բերել զորակոչիկի հետ՝ վերջինիս պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցի լուծման համար 6000-6500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու շուրջ:
🔸Զորակոչիկն ու նրա մտերիմ անձը 6000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը փոխանցել են վիրաբուժական կլինիկաներից մեկի ղեկավարին, ով նշված գումարից 4000 ԱՄՆ դոլարը տվել է նշված հանձնաժողովի անդամին։ Արդյունքում զորակոչիկը ճանաչվել է ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
🔸Պարզվել է նաեւ, որ վիրաբուժական կլինիկայի ղեկավարը ևս երեք զորակոչիկների զինվորական ծառայությունից ազատելու հարցը լուծելու համար ստացել է տարբեր չափերի դրամական միջոցներ: [ՔԿ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *