ՀՀ ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության …

ՀՀ ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական։
🗣 «Պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ: Նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը: Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *