▪️«Հրապարակ»․ Հաշված օրեր են մնացել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը:
▪️«Ժողովուրդ»․ Գաղտնալսված դատախազ Ապրես Գրիգորյանը, որին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գաղտնալսումից հետո աշխատանքից հեռացրեց, դատարանում հաղթել է:
▪️«Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ոստիկանական համակարգի ներկայացուցիչների հետ ու հայտնել, որ իրենց կողքին է և անձամբ բանավոր հրահանգ է տվել, որ որևէ ոստիկանի որևէ գործով չկալանավորեն:
▪️«Փաստ»․ Իշխանությունն «իրավական» գործիքներով քաղաքական բռնաճնշումների նոր ալիք է նախապատրաստում և ցանկանում է հնարավորինս շատ «դոսյեներ» հավաքել ընդդիմադիր ճամբարում գտնվող առավել ազդեցիկ ու նկատելի գործիչների դեմ՝ առաջիկայում նոր գործեր «կարելու» նպատակով:
▪️«Փաստ»․ Զանգելանում անցկացվող Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության ֆորումի երկրորդ օրը տեղի է ունեցել «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով քննարկում:
🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։♥️@RadioSputnikArm |
LIVE 106.0FM
Leave a Reply