Հուլիսի 29-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:50-ի սահման…

🚗 Հուլիսի 29-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:50-ի սահմաններում, 27-ամյա անձի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատարը Երևան քաղաքի Աճառյան փողոցում, կանգառի մոտ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Վրաերթի հետևանքով Երևան քաղաքի բնակիչներ 75-ամյա և 73-ամյա ամուսինները տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 48-ամյա տղամարդը, դիմել է բուժօգնության։
📌 Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բեռնատարի 27-ամյա վարորդին ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 1 մլն դրամի չափով գրավի և բացակայելու արգելքի հետ։ [Քննչական կոմիտե]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *