Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են…

📌Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ, կողքի հայացքի համար սա գուցե կոնկրետ արդյունք չէ, բայց ինձ համար սա կոնկրետ արդյունք է: Մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետները իրարից ճշտելու հնարավորությունից:
🔺Այս ընթացքում մի քանի հանդիպում ենք ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, հեռախոսազրույցներ ենք ունեցել, նաեւ ԱԳ նախարարներն են շփվել ու շարունակում են շփվել։ Պետք է ջանքեր գործադրել, որ այս դինամիկան շարունակվի, կանգ չառնի: Սա էլ կախված է երկու երկրների առաջնորդների, կառավարությունների քաղաքական կամքից: Ես տեսնում եմ քաղաքական կամք, այլ բան, որ դա նույնպես փոխադարձաբար պետք է զարգանա։
Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *