ԵՄ-ում պնդում են՝ Երևանն ու Բաքուն պիտի «խաղերն ավարտեն» ու կնքեն խաղաղության հ…

🇪🇺 ԵՄ-ում պնդում են՝ Երևանն ու Բաքուն պիտի «խաղերն ավարտեն» ու կնքեն խաղաղության համաձայնագիրը. Politico
🗞 Politico-ի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետ հաստատել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Մեծ Բրիտանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:
🗣 Միշելը նաև նամակ է գրել կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին, «ավարտուն տեսքի բերել խաղաղության համաձայնագիրը», և առաջընթաց գրանցել չլուծված հարցերի շուրջ, որոնցից մեկը սահմանազատումն է:
🇦🇲🇦🇿 «Վերջիվերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն խաղերը և կնքեն համաձայնագիրը, քանի որ նախագահ Միշելն արել է ԵՄ-ի հնարավորության սահմաններում ամենը՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար», – ասել է Միշելին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը: |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *