Հուլիսի 26-ին Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել էին BMW X3 3.01 և HONDA FTT…

🚘 Հուլիսի 26-ին Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել էին BMW X3 3.01 և HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով HONDA-ի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 7-ամյա որդին տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր:
🛣 Ըստ ՔԿ-ի՝ BMW-ի վարորդը չի պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Ուղևորի հատվածում հայտնաբերվել է «Մարիխուանա»-ի նմանվող նյութ, որը, նախնական տվյալներով, պատկանել է դեպքի պահին ուղևոր հանդիսացող անձին։
📌 Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ հատել է ՀՀ սահմանը: Միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *