Մեր պայքարի մասին։ Երբ ասում ենք, որ պետք է պայքարել և՛ ռուսի, և՛ թուրքի դեմ, մե…

Մեր պայքարի մասին։
Երբ ասում ենք, որ պետք է պայքարել և՛ ռուսի, և՛ թուրքի դեմ, մեղադրում են անողջախոհության մեջ՝ «ռեալ չի», ասում են։
Բայց իրականությունը ճիշտ հակառակն է։ Մեր նորագույն պատմության մեջ ունեցել ենք երկու հաջող պայքար՝ Լեռնահայաստանինը 1919-1921 և Արցախի ազատագրումը 1988-1994։ Երկու դեպքում էլ հաջողել ենք, երբ դիմադրություն ենք ցուցաբերել այս երկու բռնակալների դեմ։ Իսկ երբ հրավիրել ենք ռուսական զորքին, ապա կորցրել ենք Վանը, Արարատը, Նախիջևանն ու Արցախը։
Մի քիչ դժվար ընկալելի է ստրկամիտ մարդկանց համար, բայց պամական փաստեր են։ Հաջողություն ունեցել ենք երբ հույսներս դրել ենք միայն մեր վրա։ Սա է ռեալը, իրականը և միակ հաջողված , ապացուցված մոդելը։
Նախ, մենք չենք պատրաստվում հասնել Անկարա կամ Մոսկվա, չնայած, եթե գոնե մի կաթիլ թասիբ լիներ ռուսահայության մեջ, ապա այս վերջին տարիներին Հյուսիսային Կովկասում գոնե թեթև խռովություններ կլինեին, բայց սա ուրիշ թեմա է։
Մեր պայքարը մեր հողի համար է, և մեր հողի վրա։ Ու մենք չունենք մշտական բարեկամներ ու թշնամիներ, ունենք մշտական նպատակ՝ հզոր հայկական պետություն Հայկական Լեռնաշխարում։
Շարունակելի…

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *