Ռանչպարի փլուզված կամուրջը դեռ չի վերականգնվել․ բնակիչները շարունակում են երթևեկել վտանգավոր հատվածով Սեպտեմբերի 19-ին Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայր տանող կամուրջը մասնակի փլուզվել է։ Այդ պահին կամրջով բեռնատար էր անցնում։ Մեքենան կողաշրջվել է։ Տուժածներ, բարեբախտաբար, չեն եղել։ Կատարվածն անսպասելի չէր այն մարդկանց համար, ովքեր ամեն օր օգտվում են կամրջից։ Վարչական ղեկավար Վահան Վարդանյանը կամրջի վթարային վիճակի մասին պարբերաբար տեղեկացրել է մարզպետարանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Թողնել պատասխան