Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել …

❗️🇦🇲🇹🇷 Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
🗣 ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
📌 «Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *