⚖️ Երեկ դատարանում հարցաքննվեց Քիմիկների զորամասի գործով առանցքային վկա, գնդապետ Վարդան Ալեքսանյանը․ նրան է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը հանձնարարել 2020 թ․ հոկտեմբերի 21-ին կազմակերպել քիմիկների 62–հոգանոց անձնակազմի ուղեկցումը «Կիրի հանք» տեղանք։
📍 Որոշվել է, որ ճանապարհի մի մասը կուղեկցի Ալեքսանյանի վարորդը՝ Համբարձում Փարամազյանը, մյուս մասը՝ մինչեւ ոստիկանական հենակետ՝ կամավոր Արման Նուրիջանյանը։ Այդ մասին տեղեկացվել են նաեւ ոստիկանները։ Սակայն ավտոբուսները ոչ ոք չի կանգնեցրել, զորքը խորացել է եւ ընկել շրջափակման մեջ։
🗣️ «Այդ օրը Արմանն ասել է, որ մեքենայի վրա աշխատելիս է եղել, լավ չի հասկացել խնդիրը, մեկ այլ օր ասել է՝ ոմն Կարեն իրեն հայտնել է, որ պետք է ավելի խորքում կանգ առնել»,- ասաց Ալեքսանյանը։ Հարցին՝ կատարվածի մեջ իր մեղավորությունը տեսնո՞ւմ է, վկան պատասխանեց՝ տեսնում է, հետեւողական չի եղել։ Առաջին ուղեկցողն էլ հայտնեց՝ Արմանը նախորդ օրվանից էր տեղյակ, թե որտեղ է պետք կանգ առնել, իսկ մեքենայի վրա աշխատելիս ինքը կրկին հիշեցրել է։
📎 Կարդալ ավելին

«Խնդիրն այն է եղել, որ ուղեկցողը փոխվել է»․ գնդապետը՝ Քիմիկների զորամասի օպերացիայի ձախողման մասին
Leave a Reply