«Հրապարակ»․ Քաղաքական ժողովից հետո բարձրաստիճան ՔՊ-ականների անդորրը խախտվել է։ Ն…

▪️«Հրապարակ»․ Քաղաքական ժողովից հետո բարձրաստիճան ՔՊ-ականների անդորրը խախտվել է։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է, որ մինչև 2026-ը՝ մինչև համապետական ընտրությունները, կադրային փոփոխություններ է անելու, որովհետեւ թիմում կան մարդիկ, որոնց Հայաստանի հպարտ քաղաքացիները, մեղմ ասած, տանել չեն կարողանում։
▪️«Ժողովուրդ»․ ՔՊ-ականները սպառիչ պատասխաններ այդպես էլ չեն ստացել Նիկոլ Փաշինյանից Նա որևէ հստակեցում չի արել՝ ի վերջո ինչ է սպասվում սահմանազատման արդյունքում, ուր է գնում Հայաստանը, վերջին օրերին ԵՄ անդամակցության հարցը որքանով է իրատեսական: Ավելին՝ անթաքույց հայտարարել է, որ որևէ երաշխիք չկա, որ սահմանազատումից կամ մյուս պահանջների կատարումից հետո Ադրբեջանը վերջնական խաղաղության կգնա ու այլեւս սադրանքների չի դիմի:
▪️«Իրավունք»․ Փաշինյանը թիմին տեղեկացրել է, թե օգոստոսին կարևոր անելիքներ ունեն, ու յուրաքանչյուրն իր հերթին պետք է հնարավորինս քիչ թշնամիներ հավաքի իր շուրջ։ Ասել է, որ իրենք հիմա լայն հասարակության «պադերժկայի» կարիքն ունեն։ Ու վայն եկել տարել է, թե մեկի պատճառով իրենց դեմ կրքեր բորբոքվեն»,- թերթին ասել է աղբյուրը:
▪️«Հրապարակ» օրաթերթը մի քանի օր առաջ ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետ Արմեն Գասպարյանին և մի քանի այլ ՊՊԾ-ականների՝ իտալական հեծանիվների Bianchi թանկարժեք խանութում հեծանիվ ընտրելիս:
🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *