⚖️ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև։ Այս հնարավորությունը դատարաններին տվել է Սահմանադարական դատարանը։
📌 Հիշեցնենք, որ Քոչարյանի արդարացման պատճառը ՍԴ որոշումն էր, որով հակասահանադրական ճանաչվեց նրան վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։ Սակայն եթե նույնիսկ Քոչարյանը մեղավոր ճանաչվի, նա չի ազատազրկվի՝ ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։
🔸 Վճռից հետո Վճռաբեկ դատարանը ՍԴ-ին խնդրել էր ստուգել՝ օրինակա՞ն է արդյոք 10 մարդու կյանք խլած իրադարձությունների գործով Քոչարյանի և նախկին ենթակաների արդարացման վճիռը, և իրավունք ունի՞ արդյոք վերաորակել մեղադրանքը։ ՍԴ-ն որոշել էր, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։
🔸 Եթե անգամ ՍԴ-ն վիճարկվող հոդվածը ճանաչեր հակասահմանադրական, Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, դա կնշանակեր, որ այսուհետ նման իրավիճակներում Դատախազությունը հնարավորություն կստանար վերաորակելու ամբաստանյալների մեղադրանքները, բայց բարձր դատարանի այդ որոշումը հետադարձ ուժ չէր կարող ունենալ, հետևաբար՝ չէր էլ տարածվի նախկին նախագահի վրա․ «Եվ որպեսզի Ռոբերտ Քոչարյանին դարձյալ մեղադրյալի կարգավիճակ տան, ՍԴ-ն գնաց այլ ուղղությամբ»-, ասում է փաստաբանը: |azatutyun.am|

Leave a Reply