Սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում դադա…

🏘 Սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում դադար է, քանի որ բավարարվել է Կառավարության որոշմամբ նախապես սահմանված 2000 հայտը։
📌 Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ դադարը հնարավորություն կտա ուսումնասիրել եղած պատկերը, վերլուծել նպատակայնությունը, խնդիրները, գնահատել արդյունքները։
🗣 «Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ կկայացվի որոշում՝ լավարկումներով, փոփոխություններով կամ նույն պայմաններով ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ», — նշված է հայտարարությունում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով