Վարդենուտ գյուղի ճանապարհը վաղ առավոտից փակած բնակիչներն արդեն բացել են Երևան–Ապարան ճանապարհը, բայց բողոքը դեռ մնում է նույնը․ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարդենուտ գյուղի բնակիչ Վահե Շագոյանը։
Մենք բազմիցս հանդիպել ենք էկոնոմիկայի նախարարի, «ՌԻԴ» ՍՊԸ–ի տնօրենությանը, մարզպետին, բայց մեզ հուզող հարցերի պատասխանները չենք ստացել։ Ե՛վ տարբեր պաշտոնյաների, և՛ «ՌԻԴ» ՍՊԸ–ն անտարբերություն են ցուցաբերում, լուրջ չեն վերաբերվում մեր ասածներին, նույնիսկ փորձում են ծաղրել։ Մենք հենց դրա համար արդեն 2-րդ անգամ ճանապարհ փակեցինք»,– ասաց Շագոյանը։
Ճանապարհը բացել են մի պայմանով` մարզպետարանից խոստացել են հանդիպում կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Բնակիչները բողոքում են, որ օտարվող հողերն իրենցից գնում են 345 դրամով 1 քմ-ի դիմաց այն դեպքում, որ բնակիչներ կան, որ 3000 դրամից ավելի են 1 քմ–ն վաճառել։
♥️ @RadioSputnikArm

Leave a Reply