Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-ի դեպքերից հետո հունիսի 26…

✍️ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-ի դեպքերից հետո հունիսի 26-ին նոր որոշում է ընդունել՝ կարգավորելով մինչ այս արգելված «Զայրա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոնները հավաքների ժամանակ՝ այդպիսով թույլատրելի դարձնելով այն:
💬 Լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ինչու է հետին թվով նման որոշում կայացվել, Ավանեսյանն ասաց․ «Որևէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե որ ամսաթվին և երբ են արվում փոփոխությունները: Օրենքով սահմանված կարգով, պահպանելով ընթացակարգերը, որևէ հետին թիվ, չգիտեմ ինչ չկա, ընդունվել է որոշում փոփոխության մասին, չեմ կարծում, թե այստեղ որևէ ինտրիգ կա: Որոշումն էլ բաց հրապարակված է»:
Ճշտող հարցին՝ ինչու այս փուլում որոշվեց այն թույլատրելի դարձնել, նախարարը պատասխանեց. «Չեմ կարծում՝ հատուկ հիմնավորում պետք է նշեմ: ․․․Կյանքը փոփոխվում է, առաջանում են որոշակի անհրաժեշտություններ մեր իրավական ակտերը փոփոխելու, կապն այդքանն է»: |tert.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *