Գյումրու բնակչուհու՝ ավելի քան մեկ տարվա վաղեմության սպանության հանգամանքները պա…

Գյումրու բնակչուհու՝ ավելի քան մեկ տարվա վաղեմության սպանության հանգամանքները պարզվել են․ կալանավորվել է վերջինիս փաստացի ամուսինը․ ՔԿ
📌 «Գյումրու 49-ամյա բնակիչը, Վարդուհի Հակոբյանի հետ գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, 2023թ․ ապրիլ-մայիս ամիսներին, քննությամբ դեռևս չպարզված օրը, տան հյուրասենյակում վիճաբանության ժամանակ ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել բազմոցին նստած կնոջ գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։
📌 Այնուհետև, տեղափոխելու նպատակով, դին բազմոցից իջեցրել է հատակին, մարմինը կիսով չափ՝ գլխից մինչև գոտկատեղը, տեղավորել ճամպրուկի մեջ, սակայն, չկարողանալով շարունակել և այդ կերպ տեղափոխել այն, դին ծածկել է վերմակով, վերցրել կնոջ բջջային հեռախոսը, տան բանալիները, փակել տան դուռը, կողպել բակի դարպասները և հեռացել։ Դրանից հետո ինչպես կնոջ, այնպես էլ այլ հեռախոսահամարներով «sms» հաղորդագրություններ է գրել վերջինիս քրոջը, որ չկասկածեն, որ կինը մահացել է։
📌 Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 49–ամյա տղամարդը հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում․ նա կալանավորվել է»,- հայտնում են ՔԿ-ից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *