Չհամարձակվե՛ք սպառնալ ՀՀ քաղաքացիներին. Աբովյանը արձագանքել է Բորելի հայտարարությանը
ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, թե Եվրոպան շատ աչալուրջ է լինելու Հայաստանի ապակայունացման ցանկացած փորձի նկատմամբ, ներքին և արտաքին իմաստներով սպառնալիք է ՀՀ քաղաքացիներին, «Աբովյան Time»–ի եթերում ասաց հաղորդման մեկնաբան Արման Աբովյանը։
«Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր համաձայն չեն Հայաստանի կազմաքանդմանը և ՀՀ մասնատման այն քաղաքականությանը, որը կոչվում է խաղաղության դարաշրջան: Գնացե՛ք ձեր գործերով զբաղվեք, ՀՀ ներքին գործերի մեջ մի խառնվեք։ Իսկ արտաքին ճակատում հերիք է լոլո կարդաք, ուզո՞ւմ էիք պաշտպանել ՀՀ-ին, Թուրքիայի ու Ադրբեջանի սանձերը քաշեիք»,–ասաց նա։
Իրականում Եվրոպայի նպատակը, ըստ Աբովյանի, ռուս–իրանական ազդեցությունը տարածաշրջանից հանելն է, որի համար հավաքական Արևմուտքը կօգտագործի Հայաստանին բոլոր հնարավոր ձևերով։
@ArmeniaSputnik

Leave a Reply