Հուլիսի 13-ին ՀՀ-ում ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվո…

🇦🇲🇷🇺 Հուլիսի 13-ին ՀՀ-ում ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացի Նատալյա Տ.-ն, ապա ազատ արձակել՝ ՀՀ-ից հեռանալու արգելանքով: Նատալյա Տ.-ն, ըստ ՀՀ ՆԳՆ-ի, հուլիսի 1-ից հետախուզվում էր ակնհայտ սուտ տեղեկատվության տարածելու մեղադրանքով:
🗞 Meduza-ի փոխանցմամբ՝ Նատալյա Տ.-ն 65 տարեկան է, ՌԴ-ում ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Ըստ աղբյուրի քրեական հետապնդման պատճառ է դարձել այն, որ ուսուցչուհին «Բարության դաս» դասաժամի ընթացքում դպրոցականներին պատմել է Բուչայում ռուսական բանակի հանցագործությունների մասին, մի քանի տեսանյութ ցուցադրել ուկրաինական լրատվամիջոցներից և Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել միջազգային իրավունքի խախտում։ Դասն անցկացվել է 2022 թվականին։
👮‍♂️ ՆԳՆ-ն փոխանցում է, որ ՌԴ քաղաքացուն հայտնաբերելու մասին հայտնվել է ՌԴ իրավապահներին։|factor.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *