Մայիսին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում վնասվել է…

📌 Մայիսին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում վնասվել է 269 բնակարան և անհատական բնակելի տուն: Կառավարության հատկացրած փոխհատուցման ծրագրի շահառուների վերջնական թիվը պարզ կլինի դիմումների ընդունման ավարտին։ Այս մասին հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
🔶️ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն էլ հավելեց, որ փոխհատուցման սահմանված չափից ցածր գնով բնակարան ձեռք բերելու դեպքում գումարի մնացորդը փոխանցվելու է շահառուի բանկային հաշվին: Նրա խոսքով, կառավարությունն արդեն իսկ 269 բնակելի տարածքների հաշվարկով 1 մլրդ դրամ է հատկացրել ՏԿԵ նախարարությանը: |armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *