ԵԽԽՎ բանաձևը. Հայաստանը չպետք է բավարարվի ստացածովԵվրոպայի խորհրդի խորհրդարանակա…

ԵԽԽՎ բանաձևը. Հայաստանը չպետք է բավարարվի ստացածով

🇦🇲🇦🇲🇦🇲Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր ընդունած բանաձևում Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական պաշտոնյաներին և մյուս հայերին։ Անկասկած կարևոր կոչ է: Սակայն ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ այդօրինակ կոչերը, մեղմ ասած, բավարար չեն խնդրո առարկա հարցում էական տեղաշարժ ապահովելու համար:
ԵԽԽՎ բանաձևը ազդեցություն ունենալո՞ւ է Ադրբեջանի վրա: Հազիվ թե: Ադրբեջանի վրա անգամ Եվրոպական դատարանի և ՄԱԿ միջազգային դատարանի որոշումները չեն ունենում ազդեցություն, ինչի հարցում համոզվելու առիթ ցավոք սրտի ունեցել ենք բազմիցս: Հետևաբար, եթե միջազգային կառույցները ունեն այդ հարցում Ադրբեջանի վրա ազդելու իրապես առարկայական ցանկություն, ապա նրանք, թերևս, պետք է դիտարկեն բանաձևերից և կոչերից բացի այլ մեխանիզմների կիրառման հնարավորությունները:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *