Կաթողիկոսի և վեց այլ բարձրաստիճան հոգևորականների գործով նշանակվել են նախնական դատալսումներԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը ստանձնել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործի վարույթը եւ 2026թ. սեպտեմբերի 18-ին նշանակել նախնական դատալսումներ։
📍Նիստը հրավիրվել է դատարանի Էջմիածնի նստավայրում՝ ժամը 15:00-ին։
📌 Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2026թ. հունվարի 15-ին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի տնօրինությունը, վերականգնել իրեն պաշտոնում և կիրառել հայցի ապահովման միջոց։ Հաջորդ օրը դատարանը բավարարել է միջնորդությունը՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց արգելելով խոչընդոտել Սարոյանի պաշտոնավարմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանը։
Կաթողիկոսի և վեց այլ բարձրաստիճան հոգևորականների գործով նշանակվել են նախնական դատալսումներ
Նիստը հրավիրվել է դատարանի Էջմիածնի նստավայրում՝ ժամը 15:00-ին
Թողնել պատասխան