Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը չինացի գործընկերների հետ համագործակցությա…

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը չինացի գործընկերների հետ համագործակցությամբ հետազոտական նոր ծրագրեր է սկսում
🧬🔬 Հայաստանում սկիզբ է դրվում ընտանեկան միջերկրածովյան տենդի (հայտնի է որպես երևանյան հիվանդություն) ախտորոշման և բուժման, ինչպես նաև քաղցկեղի դեմ բջջային թերապիայի ուղղությամբ հետազոտական նոր ծրագրերի։
🇦🇲🇨🇳 Հետազոտություններն իրականացվելու են ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում չինացի գործընկերների հետ համագործակցությամբ։
🦠 Այս համագործակցության հիմքերը դրվել են դեռ կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Շանդոնգի Առաջին բժշկական համալսարանի Կենսաբժշկության քոլեջի պրոֆեսոր Շուշան Յինի աջակցությամբ սկսեց կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով