Կառավարությունը պատրաստվում է ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողակ…

💰Կառավարությունը պատրաստվում է ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս նպատակով պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
🚙 Կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, 6 Volvo EX30 էլեկտրական մեքենա, 39 Volvo EX30 մեքենա, 3 ներկայացուցչական դասի Volvo S90 Plug Hybrid սեդան ավտոմեքենա։ Վերը նշված բոլոր մեքենաները 2024-ի արտադրության են լինելու։
Մեքենաները պետգույքի կոմիտեին մատակարարելու է «Ավանտգարդ» ընկերությունը, որը Volvo-ի ներկայացուցիչն է ՀՀ-ում։ Ընկերությունը պատկանում է Հայաստանում Mercedes-Benz-ի ներկայացուցիչ, գործարար Էդվարդ Ավետիսյանին։
Որոշման հիմնավորումներում առկա չեն տեղեկություններ, թե այս էլեկտրական մեքենաները, ներկայացուցչական մեքենաները որ գերատեսչություններին են ամրացվելու։ |civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *