Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ դրանից բացառելով «Բաքվի նկատմամբ տա…

🇦🇲🇦🇿 Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ դրանից բացառելով «Բաքվի նկատմամբ տարածքային հավակնությունները»։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա ընդգծել է, որ այդ կետերի փոփոխությունն անհրաժեշտ է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման համար։
🗣 «Հայաստանի Սահմանադրության մեջ մնում են հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներ։ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ չլուծված հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Իսկ հունիսի վերջին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել առաջարկությունների նոր փաթեթը»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ |hetq.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով