Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում ևս կարկուտը մեծ վնաս է հասցրել։«40 տանիք, 10-ից …

Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում ևս կարկուտը մեծ վնաս է հասցրել։
«40 տանիք, 10-ից ավելի մեքենա, 30 հա հացահատիկի ցանքատարածքներ է վնասել կարկուտը»,
– Sputnik Արմենիային ասել է վարչական ղեկավար Էմիլ Գրիգորյանը։
Վնասի վերջնական չափը դեռ ճշտվում է։
«Կարծում եմ՝ վաղը երեկոյան վնասների հստակ չափը կարող ենք նշել։ Ենթադրում եմ, որ ցորենի ցանքերի մոտ 50 տոկոսը վնասվել է, բայց վերջնական կպարզենք վաղը»,- ասել է Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը։
📌
Երեկ լուսանկար էր հրապարակել Գագիկ Սուրենյանը։
♥️@RadioSputnikArm

Sputnik Արմենիա

Հավկիթի մեծությամբ կարկուտ է տեղացել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում
Լուսանկարը հրապարակել է Գագիկ Սուրենյանը։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *