Ուկրաինական կողմից հայտնում են, որ այսօր առավոտյան Ռուսաստանը հրթիռներ է արձակե…

🇺🇦 Ուկրաինական կողմից հայտնում են, որ այսօր առավոտյան Ռուսաստանը հրթիռներ է արձակել ուկրաինական քաղաքների վրա, որի հետևանքով զոհվել են 27 խաղաղ բնակիչներ, կան 100-ից ավելի վիրավորներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արձակվել է ավելի քան 40 հրթիռ։
🏥 Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով՝ հրթիռի հարվածից տուժել է նաև Կիևի մանկական հիվանդանոցը։
🇷🇺 Ռուսական կողմից հերքում են մեղադրանքները՝ նշելով․ «Կիևից հրապարակված բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր հաստատում են քաղաքի ներսում գտնվող զենիթահրթիռային համակարգից ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետևանքով ավերածությունների փաստը»։
🗣 ՌԴ ՊՆ-ն նշել է, որ «ՌԴ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտների՝ ի պատասխան ռուսական օբյեկտների վրա հարձակման փորձերի»։
📸 Լուսանկարում՝ Կիևի մանկական հիվանդանոցը հրթիռի հարվածից հետո/ Reuters.com

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *