Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին՝ Մեծ Բրի…

🇦🇲🇬🇧 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով.
🗣 «Համոզված եմ, որ Ձեր քաղաքական առաջնորդությամբ Միացյալ Թագավորությունը նորանոր հաջողություններ կգրանցի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառներում։ Ուրախությամբ եմ արձանագրում վերջին տարիներին մեր երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը, ինչը երկկողմ փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։
🤝 Լիահույս եմ, որ ներկայիս դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլև կհամալրվի հեռանկարային ծրագրերով՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։ Ակնկալում եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու մեր երկրների միջև համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *